Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ
22.01.2021

2021թ. հունվարի 22-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն առաջին անգամ Կապան համայնքում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել է 17 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր հինգ, աշխատանքի տեղավորման՝ ինը, տնամերձի սահմանների ճշտման, ռմբակոծությունից վնասված տանիքի վերանորոգման, պետպատվերի շրջանակներում աչքի վիրահատության խնդրով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության համար դիմած հինգ քաղաքացիներից 3-ի դիմումներին տրվել է դրական լուծում, երկու դիմում գտնվում է ուսումնասիրման փուլում:
Աշխատանքի տեղավորման մասին դիմումները վերցվել են հաշվառման և ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են մյուս բարձրացված խնդիրները։