Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ

22.01.2021

2021թ. հունվարի 22-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն առաջին անգամ Կապան  համայնքում կատարել է քաղաքացիների  ընդունելություն։

Ընդունելությանը ներկայացել է 17 քաղաքացի:

Դրամական օգնություն ստանալու խնդրանքով  դիմել էր հինգ, աշխատանքի տեղավորման՝ ինը, տնամերձի սահմանների ճշտման, ռմբակոծությունից վնասված տանիքի վերանորոգման, պետպատվերի շրջանակներում աչքի վիրահատության խնդրով՝  մեկական  քաղաքացի:

Դրամական օգնության համար դիմած հինգ քաղաքացիներից 3դիմումներին  տրվել է դրական լուծում, երկու  դիմում գտնվում է ուսումնասիրման փուլում:

Աշխատանքի տեղավորման մասին դիմումները վերցվել են հաշվառման և ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:

Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են մյուս բարձրացված խնդիրները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53