Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.01.2021

Սիրելի՛ հայրենակիցներ
Մեր անչա՛փ սիրելի զինվորներ, սպաներ, բարձրաստիճան սպաներ, հայրենիքի սահմանների պաշտպանությանը մասնակցած կամավորականներ, Սյունիքի «Երկրապահ ԿՄ» անդամներ
Հունվարի 28-ին նշում ենք Հայոց բանակի կազմավորման օրը։
Իհարկե, այս տարի այլ տրամադրությամբ ու խոհերով ենք դիմավորում այն՝ անդառնալի եւ ցավալի կորուստներով, ու առաջին հերթին պետք է հիշենք 2020-ի պատերազմում նահատակված մեր հերոսներին, գլուխ խոնարհենք այն սրբացած անունների առաջ, որոնց հանդեպ ու նաեւ իրենց հարազատների հանդեպ մեծ ու պարտավորեցնող պարտք ունենք․․․
Մեր շատ հայորդիներ դեռեւս բուժման եւ առողջության վերականգնման ճանապարհին են, նրանց՝ արագ ապաքինում։ Նաեւ շուտափույթ տունդարձ եմ մաղթում նրանց, ում սպասում են․․․
Այսօր մեր սահմանին ու դիրքերում կանգնած բոլոր հայորդիներին ցանկանում եմ անվտանգ, խաղաղ ծառայություն, չընկրկող ոգի․․․
Մենք այժմ ու հետագա տարիներին հնարավորինս արագ տեմպերով պատերազմի հետեւանքները թոթափելու՝ ե՛ւ բանակը զորացնելու, ե՛ւ երկիրը հզորացնելու, նրա բոլոր ոլորտները ոտքի կանգնեցնելու խնդիր ունենք։ Առաջնայինն, իհարկե, մեր անվտանգությունն է, դրա երաշխավորը՝ ՀՀ զինված ուժերը։ Իսկ պատերազմը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան կարեւոր էր զինված ուժերի համար ամուր թիկունքը, նաեւ օրհասական պահերին՝ մեր արդեն փորձառու ու նորօրյա կամավորականների՝ կանոնավոր բանակի կողքին լինելը։ Ուստի, բանակին սատար կանգնելը յուրաքանչյուրիս ամենօրյա աշխատանքը պետք է լինի ուղղակիորեն ու նաեւ մեր՝ ճիշտ տեղում ճիշտ աշխատանքի միջոցով, քանզի բանակաշինությունն ընթանում եւ շարունակվում է անընդմեջ, ամեն պահ։
2020-ին նորից վերապրելով պատերազմի դժնդակ օերերը՝ եւս մեկ անգամ համոզվեցինք, որ անգնահատելի արժեքներ են հաղթանակն ու խաղաղությունը, ու դրանք եմ Հունվարի 28-ին մաղթում ամենքիս եւ նաեւ՝ միասնականություն, որովհետեւ, երբ միասնական ենք, անպարտելի ենք․․․
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22