Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
29.01.2021

Հունվարի 27-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Տեղ համայնքում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել է 22 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր հինգ, պատերազմի հասցրած վնասի փոխհատուցման՝ երկու, աշխատանքի ընդունման, աշխատանքի վերականգնման, դպրոցի ջեռուցման, բնակարանով ապահովելու, բնակարանի գազիֆիկացման, քրոջ զոհված երեխայի հիշատակին նվիրված հուշաղբյուր կառուցելու, ՄՈԲ-ով պատերազմին մասնակցելու և չվճարվելու, վիրահատությունը պետպատվերով իրականացնելու և կնոջը աշխատանքի տեղավորման, մոզիների առք ու վաճառքի հետ կապված խնդրով, վարձակալական հողի տրամադրման, իր տարածքին համայնքի կոյուղու հասցրած վնասի, տան նվիրատվության, հնագիտական թանգարանին աջակցելու, հողի սեփականաշնորհման և այլ արտոնություններից օգտվելու, տանիքի վերանորոգման հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից երկուսին տրվել է դրական լուծում, երեք դիմում գտնվում են ուսումնասիրման փուլում
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են մյուս խնդիրների վերաբերյալ դիմումները: