Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մ2 ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՄԱՅՐՈՒՂԻՆ ԱՆՑԱՆԵԼԻ Է

31.01.2021

Մ2 միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան հատվածն ամբողջովին անցանալի է ու երթեւեկելի։

Հունվարի 30-ին ու լույս 31-ի գիշերն ուժեղ ու չդադարող ձնաբքի պատճառով նշված ճանապարհահատվածը փակ էր բազմաթիվ տրանսպորտային միջոցներ ու քաղաքացիներ արգելափակվել ու մնացել էին ձյան մեջ։

Մեծ դժվարությամբ, համատեղ ու համագործակցված  աշխատանքով ՝ ԱԻՆ-ի փրկարար ծառայություն, Գորիսի ու Սիսիանի ճանապարհաշինարարներ, ճանապարհային ոստիկանություն, 1-ին բանակային կորպուս, ռուս զինվորականներ, ՏԻՄ կառույցներ, հաջողվել է ապահովել քաղաքացիների անվտանգությունը, տարհանել նրանց, դուրս բերել մեքենաները, ապահովվել է քաղաքացիների գիշերակացը Սիսիանում ու Գորիսում։

Ողջ ժամանակ ճանապարհին էր ու աշխատանքները համակարգում էր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

Շնորհակալություն ենք հայտնում քաղաքացիների անվտանգության ու ճանապարհի անցանելիության ապահովման համար ջանքեր գործադրած բոլոր կառույցների աշխատակիցներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 10:24:46