Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

03.02.2021

Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը (տնօրեն` Վահե Արզումանյան) կազմակերպել էր «Անպարտ հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-ամյակին։

Ի թիվս այլ միջոցառումների, Բանակի տոնի կապակցությամբ նախաձեռնվեցին այցելություններ Սյունիքի ինքնապաշտպանական ջոկատների կամավորներին՝ նրանց տանելով անհրաժեշտ պարագաներ, նաեւ Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի երեխաների գրած նամակները։

Իսկ հունվարի 30-ին մարզում տեղակայված N զորամասում կազմակերպվել էր հիշատակի ու մեծարման  ցերեկույթ՝ նվիրված 2020թ․ Արցախյան գոյապայքարին ու այդ զորամասի նահատակված հերոսներին ցուցադրվեց նրանց մասին պատմող տեսանյութ, հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, կատարվեց մոմավառություն։

Երեք  զինծառայողի պատվոգիր հանձնվեց  Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի կողմից՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախոթյան եւ անբասիր զինվորական ծառայության համար։

Զորամասի հրամանատարությունը շնորհակալություն հայտնեց մարզպետարանին՝ նման  միջոցառում կազմակերպելու համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 10:24:46