Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ԴՊՐՈՑ, ՀԱՆԴԻՊՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

05.02.2021

Փետրվարի 4-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այցելեց Սյունիքի միջնակարգ դպրոց (Կապան համայնք)։

Մարզպետի այցը համընկավ դպրոցի ընդհանուր ծնողական ժողովին, ու օգտվելով առիթից՝ նա զրուցեց նաեւ հավաքված ծնողների հետ, հետաքրքրվեց գյուղի բնակիչների հոգսերով ու խնդիրներով։ Ներկաներն իրենց հուզող հարցերն ուղղեցին մարզի ղեկավարին ու բարձրաձայնեցին խնդիրների մասին։

Մելիքսեթ Պողոսյանը հետաքրքրվեց հատկապես Արցախից այստեղ տեղափոխված աշակերտների ուսման պայմաններով, նրանց  ընտանիքների զբաղվածությամբ, տեղավորմամբ ու մտահոգություններով։

Մարզպետը նաեւ շրջեց դպրոցում՝ ծանոթանալով կրթօջախի շենքային  պայմաններին, հագեցվածությանը, ուսումնական ու այլ խնդիրներին։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 10:24:46