Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

09.02.2021

Փետրվարի 9-ին կայացավ ՀՀ Սյունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամներ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ,  գնդապետ Ա․Հակոբյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Կապանի բաժնի պետի պաշտոնակատար, մայոր Գ․Տոնյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնի պետ,  փոխգնդապետ Ա․Գրիգորյանը, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Վ․Աղալարյանը։

Նիստին հրավիրվել էին Սյունիքի մարզպետի տեղակալ Կ․Ավանեսյանը, մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Ս․Ավետիսյանը, աշխատանքներն արձանագրում  էր վարչության ՀԳՄՏՍ գործունեության համակարգման բաժնի պետ Գ․Կարապետյանը։

Հանձնաժողովը,  լսելով Վ․Աղալարյանի զեկույցը, որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման վերաբերյալ եզրակացություններ տալ  մի շարք քաղաքացիների։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22