Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶՈՒՄ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

12.02.2021

Փետրվարի 11-ին Սյունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Բաբայանը, Կարո Ավանեսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը նրանք հյուրընկալել էին  ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) աղետների ռիսկերի կառավարման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵֆ-ի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին, այս կառույցների միջազգային փորձագետեների, «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի» աշխատակիցներին, ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռոմա Սահակյանին։

Վերջին պատերազմից հետո ականազերծման առումով առաջնահերթությունը տալով Սյունիքին՝ մասնագետներն այցելել էին մարզի ռազմական գործողություններից տուժած բնակավայրեր, ու հանդիպման նպատակն էր մարզային իշխանությունների հետ քննարկել պատերազմից հետո առաջացած հրատապ խնդիրները եւ ականազերծման աշխատանքերի հետ կապված առաջարկություններ լսելով ՝ առավելագույն կարճ ժամկետներում արդյունավետ գործողությունների  ծրագիր կազմել։

Սյունիքի մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով աշխատանքային թիմին, նշեցին որ Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի վերջին նիստում եւս կարեւորվել է ականազերծման աշխատանքների առաջնահերթությունը, ու քանի որ առաջիկայում մարզում կսկսվեն գյուղատնտեսական աշխատանքները, շատ սեղմ ժամկետներում պետք է գործել՝ հողերն ականներից մաքրելու, մարդկանց ու կենդանիների անվտանգությունն ապահովելու համար։ Ինչպես նաեւ թվարկեցին այն տարածքներն ու բնակավայրերը, որոնցում առաջին հերթին պետք է արվեն այդ աշխատանքները։ Ներկաներին փոխանցվեց, որ մարզպետարանը պատրաստ է  ամեն ինչ անել՝ այս աշխատանքներին աջակցելու եւ դրանց արագ իրականացումն ապահովելու համար։

Հանդիպման ընթացքում կարեւորվեց նաեւ բնակչության  իրազեկման գործընթացը,  որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն, թե ականներ հայտնաբերելու դեպքում ինչպես ճիշտ գործեն, ում դիմեն։ Հանդիպմանը ներկա՝ Կարմիր խաչի Սյունիքի մասնաճյուղի ներկայացուցիչները պատմեցին վերջերս մարզի դպրոցներում այդ թեմայով անցկացրած դասընթացների մասին, ու քննարկվեցին անվտանգ վարքի մասին գիտելիքները  հանրության ավելի լայն շերտերի հասցնելու տարբերակները։ Փորձագետները հետաքրքրվեցին նաեւ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության փորձով, հնարավորություններով ու խնդիրներով։

Նշվեց, որ  մինչ կմեկնարկեն աշխատանքները, անհրաժեշտ է նախազգուշացնող միջոցառումներ կատարել՝ տարածքներում տարանջատող ժապավեններ,  ցուցանակներ տեղադրելով։ 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22