Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

17.02.2021

Փետրվարի 12-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Գորիս  համայնքում կատարել է քաղաքացիների  ընդունելություն։

Ընդունելությանը ներկայացել է 78 քաղաքացի:

Դրամական օգնություն ստանալու խնդրանքով  դիմել էր հիսուներկու, աշխատանքի տեղավորման՝ տասներեք, բնակարան տրամադրելու՝ երկու, կենսաթոշակի անճշտության՝ երկու,  տանիքի վերանորոգման՝ երկու, եղբոր վիրահատության, հողի կարգավիճակը փոխելու, վարկի մարման ժամանակացույցը փոխելու, Ադրբեջանի տարածքում մնացած այգու փոխհատուցման, հարևանի անօրինական կառույցի, իր հողատարածքից գազի խողովակների տեղափոխման, Շուռնուխ համայնքի բնակիչ համարվելու  հարցերով՝  մեկական  քաղաքացի:

Դրամական օգնության դիմումներից   հիսունին տրվել է դրական լուծում, երկուսը մերժվել է:

Աշխատանքի տեղավորման դիմումներից մեկին տրվել է դրական լուծում, տասներկու դիմումներ վերցվել են հաշվառման:

Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում մյուս հարցերի վերաբերյալ դիմումները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-03-01 09:43:53