Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

23.02.2021

Փետրվարի 23-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Տաթեւի համայնքապետարանում, որին մասնակցում էին նաեւ մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը։

Մարզպետը Տաթեւ համայնքի ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին, բնակավայրերի վարչական ղեկավարներին, համայնքի այլ ներկայացուցիչների ներկայացրեց Տաթեւ համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Մուշեղ Հովսեփյանին։

Նշենք, որ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասով, ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի լիազորությունների ժամկետը 2021թ փետրվարի 22-ին լրանալու կապակցությամբ, հիմք ընդունելով այն, որ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պատճառով չեն կայացել Տաթեւ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները՝ Սյունիքի մարզպետի փետրվարի 22-ի N67-Ա որոշմամբ Մուշեղ Հովսեփյանը նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը։

Հանդիպման ընթացքում Մելիքսեթ Պողոսյանը նաեւ պատասխանեց ներկաներին հուզող հարցերին, քննարկվեցին համայնքի հրատապ լուծում պահանջող խնդիրները, համայնքում անհրաժեշտ ու առաջնահերթ անելիքները, առաջիկա ծրագրերը, խոսվեց ավագանու լիազորությունների դադարեցման մասին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 10:24:46