Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

24.02.2021

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այսօր ընդունել է Հայկական կարմիր խաչի ընկերության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը, որը ղեկավարում էր ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։ Պատվիրակության կազմում էին ՀԿԽԸ և ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ, Գորիսում գործող ենթապատվիրակության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուկրուեն, Սյունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար կազմը։

Հանդիպման ընթացքում ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ներկայացրեց կազմակերպության կողմից մարզում մինչ այժմ իրականացված մարդասիրական առաքելությունը, հատկապես 2020-ին՝ համաճարակային իրավիճակում ու պատերազմական, հետպատերազմյան ժամանակաշրջանում կատարած աշխատանքը։

Քանի որ այժմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը գրասենյակներ է բացում նաեւ մարզերում՝ Սյունիքում եւ Տավուշում, ներկայացնելով իրենց գործունեության ռազմավարական ուղղություններն ու առաջիկա անելիքները՝ Կարմիր խաչի ներկայացուցիչները նաեւ ցանկանում էին մարզային իշխանություններից լսել առաջարկներ, թե հատկապես ինչի կարիք կա մարզում ու ի՞նչ ուղղություններով է ճիշտ խորացնել իրենց մարդասիրական աշխատանքը Սյունիքում։

Մելիքսեթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին կատարած աշխատանքի համար ու սերտ համագործակցության, ամեն կերպ աջակցելու պատրաստակամություն հայտնեց։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 10:24:46