Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԴԻԱԼԵԶ ՍՏԱՑՈՂ ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԻ ՀԱՐՑԸ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է
26.02.2021

Սիսիան համայնքի՝ առողջական խնդիրներ ունեցող բնակիչները, ովքեր դիալեզի կարիք ունեն, պարբերաբար երթեւեկում ու այն ստանում են Գորիսի Բկ-ում։ Նրանց ճանապարհածախսի փոխհատուցման հարցը մշտապես խնդիր է եղել, ինչը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է հիվանդների համար։
Վերջերս Սիսիան համայնքում քաղաքացիների ընդունելության ժամանակ այս խնդրով եւս դիմել էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։
Վերջինս դրական լուծում տվեց դիմողներին մտահոգող հարցին, ու մարզպետարանը 5 հոգու առաջիկա ամիսների ծանապարհածախսը հոգալու համար դրամական աջակցություն հատկացրեց։
Մարզպետը խոստացավ, որ մարզպետարանի կողմից աջակցությունը հիվանդներին շարունակական կլինի, քանի դեռ չի լուծվել Սիսիանում դիալեզ ստանալու հնարավորություն ստեղծելու հարցը։