Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԹԱՐԸ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ»-ԻՆ

26.02.2021

Այսօր առավոտյան Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն ու մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռոմա Սահակյանի հետ այցելել են «Չաարատ Կապան» ՓԲԸ (նախկին Կապանի լեռնահարստացման կոմբինատ), որի տարածքը զգալի վնաս է կրել  գիշերը տեղի ունեցած վթարից։

Նշենք, որ փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը՝ ժամը 2։00-ին, Կապանի պղնձի հանքավայրի (Կավարտի հանք) տրանսպորտային հանքուղով (Կավարտի հանքավայրը չի պատկանում եւ չի շահագործվում «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի կողմից) հոսող ջրերը, դեռեւս անհայտ պատճառներով, մեծ քանակությամբ լցվել են ընկերության տարածք՝ պատճառելով վնասներ պատահարի հետեւանքը եղել է արտադրության խափանումն ու կանգառը։

Ջրերը ընկերության տարածքով անցել են նաեւ միջպետական մայրուղի ու հարակից տարածքներ:

Ճանապարհը մաքրվել է ընկերության աշխատակիցների կողմից, իսկ ձեռնարկության տարածքում այցի պահին վթարավերականգնողական աշխատանքներ էին ընթանում։

Մարզպետարանի ներկայացուցիչները, ծանոթանալով տարածքում ստեղծված վիճակին, հանդիպում ունեցան «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի հետ։ Կարո Ավանեսյանը հետաքրքրվեց ընկերությանը հասցված վնասի ծավալներով, ու տնօրենը ներկայացրեց դրանք (վարչական շենք, գույք, սարքավորումներ, ճանապարհներ եւ այլն)։

Քննարկվեց նաեւ, թե ինչը կարող էր հանքախորշի մուտքի պատվարի փլվելու ու ջրերի արտահոսքի պատճառ դառնալ, եւ կարեւորվեց, որ խնդիրը ներկայացվի կառավարություն՝ համայնքի տարածքում եղած մյուս չգործող ու կոնսերվացված հանքախորշերի անվտանգությունն  ապահովելու եւ հետագայում նման վթարային իրավիճակները  կանխարգելելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53