Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՈՌՈԳՄԱՆ ՇՐՋԱՆԸ

02.03.2021

Անցած շաբաթավերջին աշխատանքային այցով Սյունիքում  էր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը։ Այցի նպատակն էր 2021թ. գարնանային ոռոգման շրջանի մեկնարկից առաջ հետեւել նախապատրաստական աշխատանքներին, ստուգել ոռոգման համակարգերի աշխատունակության  վիճակը՝ ջրօգտագործողներին պատշաճ կերպով ու սահմանված ժամանակացույցով ջուր մատակարարելու համար։

Կարեն Սարգսյանը հանդիպեց նաեւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանի ու «Սյունիք» ՋՕԸ-ի տնօրեն Նաիրի Հովհաննիսյանի հետ։ Քննարկվեցին մարզում ոռոգման համակարգերի վիճակը, առկա խնդիրները, նորոգման աշխատանքները, որ կատարվում են դրանք լուծելու նպատակով։ Սյունիքում ոռոգման շրջանն սկսվում է Մեղրու տարածաշրջանից՝ արդեն իսկ մարտ ամսից, որի համար պետական միջոցներից նախնական հատկացումներ են արվել «Սյունիք» ՋՕԸ-ին։

Կոմիտեի նախագահը նշեց, որ Սյունիքը լինելու է ուշադրության կենտրոնում ու մարզային իշխանություններից էլ ակնկալում է հետեւողականություն՝ ծագած խնդիրներին արագ արձագանքելու համար։

Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որպես հրատապ անհրաժեշտություն,  նշել է Մեղրիում եւ Խնձորեսկում խոշոր  ջրամբարների կառուցումը, որոնք պոմպակայաններով աշխատանքի փոխարեն հնարավոր կդարձնեն ինքնահոս ջրամատակարարումը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28