Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ԱՐԱՎՈՒՍ ԳՅՈՒՂ

06.03.2021

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փոխմարզպետ Կարո Ավանեսյանի հետ մարտի 6-ին այցելել է Տեղ համայնքի Արավուս գյուղ,  հանդիպել բնակիչների, բնակավայրի վարչական ղեկավարի հետ։

Մարզպետը լսել է բնակիչների բարձրաձայնած խնդիրները․ քանի որ հետպատերազմյան շրջանում բնակավայրը սահմանամերձ դարձավ,  արավուսցիներին մտահոգողը նախեւառաջ անվտանգության հարցն էր։ Բնակիչները Մելիքսեթ Պողոսյանին ներկայացրեցին նաեւ արոտավայրերի հետ կապված ու այլ հարցեր, որոնց բախվել են հետպատերազմյան իրավիճակում։  

Մարզպետը ներկաներին փոխանցեց, որ հանդիպման ժամանակ բարձրացված խնդիրները կքննարկվեն մարզպետարանում ու կներկայացվեն կառավարությանը՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստերի ընթացքում ու այլ եղանակներով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22