Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ

07.03.2021

Մարտի 5-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու, Քաջարանի բժշկական կենտրոնների ու Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի, մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոնների տնօրենները, ինչպես նաեւ մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, Առողջապահության բաժնի պատասխանատուները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սյունիքի բուժհաստատությունների բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր, ղեկավարները մարզպետին ներկայացրեցին իրենց առաջարկները, նաեւ՝ բուժհիմնարկների ներկա վիճակն ու խնդիրները։

Ինչպես միշտ, մարզում այս բնագավառի առաջնային խնդիրներից է նեղ մասնագետներով ապահովվածության ոչ բավարար վիճակը ( նշվեց, որ նույնիսկ նպատակային ուսուցման տեղերի հատկացումը չի լուծում հարցը, շրջանավարտները շրջանցում են այն), գյուղական բնակավայրերում հրատապը շենքային պայմաններն են, տեխնիկական,  տրանսպորտային միջոցների բացակայությունը կամ  ոչ բարվոք վիճակը, առկա են կազմակերպական մի շարք այլ հարցեր, որոնք մարզպետը ներկայացրեց մարտի 6-ին Սյունիք այցելած ՀՀ առողջապահության նախարարին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22