Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՃՏՊ ԿԱՊԱՆ-ԳՈՐԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ․ ՏԱՐԲԵՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑ Է

16.03.2021

Մարտի 16-ի գիշերը Կապան-Գորիս ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին կողաշրջվել էր Իրանի Իսլամական Հանրապետության «Scania» մակնիշի ավտոցիստեռնի կցորդիչը (ցիստեռնը 22 տ լիցքավորած), առկա էր վառելիքի արտահոսք․ նշված ճանապարհահատվածը միակողմանի փակ էր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տուժածներ չկային։
Գիշերը դեպքի մասին ԱԻՆ ՄՓՎ-ն տեղեկացրել է նաեւ Սյունիքի մարզպետարանին։ Առավոտյան մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի գլխավորությամբ միջոցներ են ձեռնարկվել վիճակը շտկելու ու խնդրին լուծում տալու համար։ Մարզպետի հանձնարարությամբ դեպքի վայր են այցելել փոխմարզպետ Կարո Ավանեսյանը եւ մարզպետարանի Քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանը։ Տեղում հերթապահում էին Կապանի եւ Գորիսի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ փրկարարները։
Մարզպետարանին արձագանքել ու ինքնաշարժ կռունկ (ավտոկռան) է տրամադրել «Կապանի նորոգշին» ընկերության տնօրեն Ռազմիկ Փարսյանը, որի օգնությամբ էլ ցիստեռնը ուղղվել է, ու ճանապարհահատվածը ժամը 14։25-ի դրությամբ դարձել երկկողմանի բաց:
Սյունիքի մարզպետարանը շնորհակալություն է հայտնում ԱԻՆ մարզային ՓՎ աշխատակիցներին, ճանապարհային ոստիկաններին, Ռազմիկ Փարսյանին՝ օպերատիվ աշխատանքի ու ճանապարհը երթեւեկելի դարձնելու համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22