Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻԻՀ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

18.03.2021

Մարտի 18-ին Սյունիք է այցելել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի միջազգային իրավական հարցերով տեղակալ Մոհսեն Բահարվանդին․ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ Սյունիքի մարզպետարանում նա հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքում ճանապարհաշինական ծրագրերի հեռանկարները, որոնց մասնագիտական ու այլ տարբերակներով կարող է աջակցել իրանական կողմը, քանի որ վերջինս եւս շահագրգռված է մարզի տարածքով անցնող մայրուղիների բարեկարգ վիճակով։
Քննարկվել են նաեւ Իրանի՝ հատկապես մեր մարզին սահմանակից նահանգների ու Սյունիքի միջեւ առեւտրի եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման, հարաբերությունների խորացման հնարավորությունները, կարեւորվել է Մեղրու ազատ տնտեսական գոտու գործարկումը։
Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը բարձրաստիճան դիվանագետներին գյուղատնտեսության զարգացմանն առնչվող առաջարկներ է ներկայացրել։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 10:24:46