Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԷԻՆ

19.03.2021

Մարտի 17-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչության աշխատակիցներին՝ Իրավաբանական բաժնի ղեկավար Ումար Յախյաեւին, ծրագրերի բաժնի ղեկավար Ալմազ Բուրկուտովին, Իրավաբանական բաժնի պաշտոնյա Նաիրա Մարությանին եւ համայնքային հարցերով պատասխանատու, Իրավաբանական բաժնի օգնական Կարեն Խաչատրյանին։ Հանդիպմանը ներկա էին նաեւ մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը, Սոցիալական ապահովության բաժնի պետ Արամ Շահնազարյանը։
Սյունիք այցի հիմնական նպատակը վերջին պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված ու մարզում վերաբնակեցված քաղաքացիներին հումանիտար օգնության տրամադրման հասցեականությունն ուսումնասիրելն ու այն ապահովելն է։ Միջազգային կառույցի ներկայացուցիչները հետաքրքրվեցին, թե հիմնականում որտեղ ու ինչ պայմաններում են բնակվում այդ մարդիկ, ինչ կարիքներ ունեն ու ինչ ուղղություններով պետք է ծրագրեր իրականացնել նրանց օգնելու համար։
Նրանց հետաքրքրում էր նաեւ երեխաների կրթական իրավունքի ապահովումը։
Քննարկվեցին մարզպետարանի հետ համատեղ աշխատանքների կազմակերպումն ու իրականացվելիք ծրագրերը։
Մարզպետը ներկայացրեց այս ոլորտում առկա խնդիրներն ու առաջարկներ՝ դրանք լուծելու համար։ Նշվեց, որ տեղահանվածների համար առաջնահերթ պետք է լուծել զբաղվածության, կացարանով ապահովման, սոցիալական խնդիրները։
—————————————————————————————

The Problems of the Displaced Persons were on the Agenda

On 17 March 2021, the Governor of Syunik province Mr. Melikset Poghosyan received staff members of the UNHCR Armenia Office, namely: Mr. Umar Yakhyaev, Senior Protection Officer, Mr. Almaz Burkutov, Senior Programme Officer, Ms. Naira Marutyan, Protection Associate, and Mr. Karen Khachatryan,  Senior Community-Based Protection Assistant.

The meeting was also attended by Mr. Edgar Martirosyan, the Secretary General of Syunik Regional Administration, Mrs. Mary Gandalyan, Head of Department of Education, Culture and Sports, Mr. Seyran Avetisyan, Head of Department of Local Authorities and Executive Boards and Mr. Aram Shahnazaryan, Head of Social Security Department.  

Visit to Syunik is primarily aimed at studying the targeted provision of humanitarian aid for the citizens displaced from Artsakh and settled in the region in the aftermath of the recent war. The representatives of the international organization inquired about the locations and conditions in which these people live, the needs they have and directions in which programs should be implemented to help them.

Ensuring the right to education for children was of their interest too.

The organization of the joint working activities with the Regional Administration and the programs to be implemented were discussed.

The Governor presented the existing problems in this sphere and proposals to solve them. It was mentioned that solving the issues of employment, provision of housing and social problems for the displaced people was a priority.

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22