Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

07.04.2021

 Սիրելի՛ մայրեր, քույրեր, դուստրեր

Անչափ գեղեցիկ հոգեւոր խորհուրդ ունի այս օրը ՝  նշվում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, Ապրիլի 7-ը Հայ առաքելական եկեղեցին հռչակել է նաեւ «Մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր»:

Մեզնից յուրաքանչյուրի համար մայրն իր կյանքի գլխավոր անձն է, նրա սերը, հոգատարությունը, ջերմությունը, նվիրվածությունն ու հավատը աջակցում, ոգեշնչում են մեզ ամեն տարիքում։

Հայ մայրերի, կանանց համար ծանրագույն տարի ու ժամանակներ ենք ապրում․․․ Բայց նաեւ ձեզանով ու ձեր շնորհիվ է, որ պիտի կյանքը Հայոց հողում ամուր հիմքերով ապագա ունենա, պիտի վերընձյուղվենք, նոր շողեր փնտրենք արեւի տակ՝  ջերմանալու, ազգի շարունակականությունն ապահովելու համար, նաեւ ձեր շնորհիվ է, որ որ պիտի լույս աշխարհ գան ու անպայման հայեցի ոգով մեծանան նոր սերունդներ։

Ուստի այսօր խոնարհումս, շնորհակալանքս,  երախտագիտությունս ձեզ՝ հայ մայրեր, ամենայն բարին ու հաջողությունը թող ուղեկցի մայրանալուն սպասող կանանց, սփոփանք եւ ապրելու ուժ եմ մաղթում պատերազմի հետեւանքով թանկ կորուստներ ունեցած կանանց․․․

Ու ցանկանում եմ, որ ոգեշնչվելով օրվա խորհրդից մայրանան բոլոր նրանք, ում դեռ չի այցելել ամենասուրբ այդ առաքելությունը, նաեւ շատ զավակներ լույս աշխարհ բերեք հիմա վարածնվելու, ուժեղանալու, ամեն ոլորտում հաղթելու համար դրա կարիքն,  իսկապես, շատ ունենք։

Մաղթում եմ բոլորիդ խաղաղ երկինք ու խաղաղ կյանք։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-04-16 17:44:12