Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՈՒՄ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԻ» ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ

09.04.2021

Ապրիլի 8-ին Սյունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում-քննարկում, որը վերաբերում էր «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցմանը մասնակցում էին  մարզպետարանի  տարբեր ոլորտների պատասխանատուներ, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի բնապահպանական եւ սոցիալական ազդեցությունների ծառայությունների ղեկավարները, Զանգեզուր կենսոլորտային համալիրի տնօրենը, ՊՈԱԿ-ի պատվերով  ուսումնասիրություն իրականացնող խորհրդատվական կազմակերպության մասնագետները։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել տվյալ հատվածի կառուցման ընդհանուր աշխատանքները (նախագծի շուրջ առանձին հանրային քննարկումներ կազմակերպվել են ու կկազմակերպվեն)՝ շեշտը դնելով շինարարության ազդակիր համայնքներում ու հատուկ պահպանվող տարածքներում հնարավոր բնապահպանական ու սոցիալական ազդեցությունների վրա։ Չնայած նախագծի՝  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտն արդեն դրական եզրակացություն է ստացել Շրջակա միջավայրի նախարարությունից, նշվեց, որ տվյալ հատվածի շինարարության համար կառավարությունն ակնկալում է վարկ ստանալ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), իսկ վերջինս մեծ ուշադրություն է դարձնում եւ վարկը հաստատեուց առաջ մանրամասն ուսումնասիրություն է պահանջում բնապահպանական ու սոցիալական հնարավոր ազդեցությունների մասին։

Եվ հանդիպման նպատակն էր նաեւ հնարավոր համագործակցության ու աջակցության  նպատակով մարզպետարանի մասնագետներին ծանոթացնել այդ ուսումնասիրությունն իրականացնող խորհրդատվական կազմակերպության փորձագետների հետ, որոնք կաշխատեն մարզում։

Մարզպետարանի ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն ուղղեցին հյուրերին՝ հնչեցնելով նաեւ առաջարկներ ու իրենց նկատառումները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22