Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՅՑԵՐԸ
12.04.2021

Շարունակվում են Սյունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի այցերը մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ սահմանին հարակից տարածքներում տնտեսական գործունեության սահմանանիշերը եւ տարածքները ճշգրտելու, ինքնապաշտպանության կազմակերպման նպատակով համայնքներին հանձնված զենքի, զինամթերքի պահպանման ու օգտագործման պայմաններն ուսումնասիրելու նատակով։
Ապրիլի 12-ին խումբը, փոխմարզպետ Կարո Ավանեսյանի գլխավորությամբ, այցելել է Կապան համայնքի Դավիթ Բեկ, Նոր Առաջաձոր, Ագարակ, Եղվարդ, Ուժանիս բնակավայրեր, հանդիպել բնակիչներին, սահմանապահներին ու քննարկումներ ունեցել սահմանային, գյուղատնտեսական ու այլ հարցերի շուրջ։