Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ՀԵՏ

14.04.2021

 Ապրիլի 13-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզպետարանում ընդունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից առաջին անգամ անցկացված «Համադպրոցական գիտության փառատոնին» մեր մարզից մասնակցած ու հաղթանակով վերադարձած թիմերին, նրանց ղեկավարներին։

Փառատոնին 46 գիտահետազոտական նախագիծ էր ներկայացրել Երեւանի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի 21 ուսումնական հաստատության ավագ դասարանների 110 աշակերտ, իսկ դրա նպատակն էր դպրոցահասակ սովորողների շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ, զարգացնել խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման ու դրանց ներկայացման հմտությունները:
Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցիների թիմի գիտական աշխատանքը (նախագծի ղեկավար` Վարդուհի Օհանջանյան) «Քիմիա» անվանակարգում նախարարության կողմից ճանաչվել է «Լավագույն նախագիծ»։
Կապանի Հ.Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցի 11-րդ դասարանցիները (նախագծի ղեկավար՝ Լիլիթ Դավթյան) մրցանակ են ստացել ՀՀ-ում գործող գիտական ասոցիացիաների կողմից։ Հանդիպմանը ներկա էին նաեւ դպրոցների տնօրենները, մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, վարչության Կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանը, բաժնի մասնագետները։
Մարզպետը շնորհավորեց աշակերտներին ու շնորհակալություն հայտնեց նրանց ղեկավար մանկավարժներին ու տնօրեններին՝ կարեւորելով գիտության հանդեպ հետաքրքրությունն արդեն դպրոցական տարիքում, նշեց նաեւ, որ կրթության ու գիտության ոլորտում Սյունիքը պետք է ձգտի առաջատար լինել, եւ նաեւ այդպես պետք է ուժեղանանք ու հիմքեր ստեղծենք հետագա հաղթանակների համար։ Մելիքսեթ Պողոսյանը նվերներ (գրքեր) հանձնեց պատանիներին ու նրանց նախագծերի ղեկավարներ ուսուցիչներին։
Հանդիպման մասնակիցները նաեւ հարցեր ու առաջարկներ ունեին, որոնք ներկայացրեցին մարզի ղեկավարին ու կրթության պատասխանատուներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22