Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

19.04.2021

Ամեն ամիս մարզպետարանում հանդիպում է կայանում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ու հանրապետական ուժային կառույցների մարզային ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվում են համատեղ համագործակցությամբ իրականացվող աշխատանքները, համապատասխան ոլորտների հետ կապված անելիքները, մարզպետը առաջարկներ է ներկայացնում եւ գործընկերների ուշադրությունը հրավիրում մարզում՝ իրենց բնագավառներում առկա առաջնահերթ խնդիրների վրա։

Վերջին նման հանդիպումը մարզպետարանում կայացավ ապրիլի 15-ին։
Քննարկելով նախորդ հանդիպման ընթացքում մարզային իշխանության կողմից հնչեցված առաջարկները՝ ներկաները մասնավորապես տեղեկացրին, որ համայնքներում ստեղծվել են ոստիկանության գիշերային շրջիկ խմբեր, սկսվել է սահմանային գյուղերում անասնագլխաքանակի հավելյալ հաշվառումը՝ դրանց շարժը վերահսկելու կամ գրանցված կորուստների, պատահարների դեպքում անասունների ճշգրիտ թվաքանակն իմանալու նպատակով, ինչպես նաեւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ են տարվում կենդանիների շարժի հանդեպ առավել ուշադիր լինելու ուղղությամբ, կատարվում են նաեւ քաղաքացիների մոտ պատերազմից հետո ապօրինի պահվող զենք-զինամթերքի հավաքման աշխատանքներ։
Դատախազությունը պետական շահերի պահպանության համատեքստում վերջերս իրականացրել է մարզի մայրուղիներով անցնող բեռնատարների կշռում՝ թույլատրելիից շատ գերբեռնվածները հայտնաբերելու ու ճանապարհների քայքայումը կանխելու նպատակով։
Քննարկվեցին նաեւ ապօրինի ծառահատումներին, թափառող կենդանիների վնասազերծմանը, հանցավորության դեմ պայքարին ու իրավապահ մարմինների գործունեությանն առնչվող այլ հարցեր։
Մարզպետը շնորհակալություն հայտնեց սերտ համագործակցության ու բարձրացված խնդիրներին արագ արձագանքելու համար․ հանդիպումները կշարունակվեն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47