Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ

21.04.2021

Ապրիլի 20-ին Սյունիքի մարզպետարանի աշխատանքային խումբը փոխմարզպետ Կարո Ավանեսյանի գլխավորությամբ այցելել է Մեղրի համայնք։

Ագարակ քաղաքում կատարվել է քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում մարզպետարանի պատասխանատուները լսել ու գրանցել են բնակիչների  բարձրացրած խնդիրները՝ քննարկելու եւ ընթացք տալու նպատակով։ Հանդիպում է կայացել նաեւ Մեղրու համայնքապետարանի ներկայացուցիչների հետ։  

Այնուհետեւ, ոռոգման սեզոնի մեկնարկին այս գործընթացի վիճակն ուսումնասիրելու նպատակով Կարո Ավանեսյանն այցելել է այգետերերի, ուսումնասիրել ոռոգման ցանցի աշխատանքը, որն այժմ անխափան գործում է։

Խումբն այցելել ու հանդիպումներ է ունեցել նաեւ Նռնաձոր գյուղում։

Այցի ավարտին մարզպետարանի ներկայացուցիչները, խմելու ջրի խնդրի հետքերով  եղան  Մեղրու բժշկական կենտրոնում ( խնդիրն այժմ լուծվել է), ինչպես նաեւ հանդիպում ունեցան ԲԿ-ի կոլեկտիվի հետ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22