Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ

22.04.2021

Ապրիլի 21-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին ու նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաեւ ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեյվիդ Հոֆմանը։

Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը։
Լին Թրեյսիի այցի նպատակը հետպատերազմյան շրջանում մարզում ստեղծված իրավիճակին ծանոթանալն էր, որի վերաբերյալ նա մի շարք հարցեր ուղղեց մարզի ղեկավարին։
Կողմերը քննարկեցին անվտանգությանը, կոմունիկացիաներին, սահմանային, սոցիալական հարցերին ու տնտեսական զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։
Դ․ Հոֆմանը ներկայացրեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից մարզում իրականացված ծրագրերի ուղղություններն ու նաեւ հետաքրքրվեց, թե նոր իրավիճակում տնտեսության զարգացման ինչ գերակայություններ են տեսնում մարզային իշխանությունները, որոնք իրենք կարող են հաշվի առնել հետագայում իրականացվելիք ծրագրերի ռազմավարությունում։
Կողմերը խոսեցին նաեւ Արցախից Սյունիքում վերաբնակեցված քաղաքացիների, նրանց խնդիրների, անհրաժեշտ աջակցության ծրագրերի մասին։
Մարզպետը շնորհակալություն հայտնեց ամերիկյան կողմին թե՛ հետպատերազմյան շրջանում, թե՛ համավարակին դիմակայելու ընթացքում մարզին ցուցաբերած աջակցության համար։
Դեսպանն այցելել է նաեւ մարզի համայնքներ, հանդիպումներ ունեցել համայնքապետարաններում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ծրագրեր իրականացնող կազմակերպություններում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22