Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԸ ՀԵՏԵՎԵԼ Է ՈՌՈԳՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՐԱԿԻՆ, ԱՅՑԵԼԵԼ ՆՌՆԱՁՈՐ

23.04.2021

Ապրիլի 22-ին ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանը Մեղրի համայնքում հետեւել են ոռոգման ջրի մատակարարման աշխատանքներին ու սպասարկման որակին։ Շրջելով ոռոգվող տարածքներում ու ոռոգման համակարգը սպասարկող կառույցներում՝ նրանք արձանագրել են որոշ թերացումներ, որոնց մի մասը տեղում շտկվել է, մյուսների վերաբերյալ հանձնարարականներ են տրվել։

Այնուհետեւ մարզպետն ու փոխմարզպետն այցելել են սամանամերձ Նռնաձոր բնակավայր, հանդիպել վարչական ղեկավարին ու բնակիչներին, եղել նաեւ սահմանային դիրքերում։ Ի դեպ, այցի պահին գյուղ էին հասել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից հատկացված ձեռքի 4 խոտհնձիչները։
Մարզկենտրոն վերադառնալու ճանապարհին Մելիքսեթ Պողոսյանը հանդիպումներ է ունեցել Կապան համայնքի Ծավ, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերի բնակիչների հետ, նրանց հետ զրուցել անվտանգային հարցերի ու իրենց հուզող խնդիրների մասին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22