Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԾԱՌԱՏՈՒՆԿ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

26.04.2021

Սյունիքը եւս մասնակցել է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին մեկնարկած համապետական ծառատունկին։

7000 ծառ տնկել են մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներն ու մարզի համայնքները։
Իսկ Սիսիանում 7 հա տարածքի վրա հիմնվել է նոր անտառային տարածք, որտեղ 30 000 ծառ տնկվել է մարզի անտառտնտեսությունների ուժերով։
Ծառատունկի համար համայնքներում ընտրվել են ոռոգման հնարավորություն ունեցող տարածքներ․ դպրոցները տնկել են պտղատու ծառեր՝ խնձորենիներ (3280 հատ), մյուսները տնկել են հացենիներ։
Դպրոցներում երեկ նաեւ շաբաթօրյակ է իրականացվել։
Հաշվի առնելով աշխատանքի ծավալը՝ մարզում ծառատունկն այսօր շարունակվում է։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22