Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 6 ԴՊՐՈՑԸ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃ ՈՒՆԻ

27.04.2021

Ապրիլի 26-ին տեղի ունեցավ Գորիսի Ս․Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացումը, որին ներկա էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալներ Նարեկ Բաբայանը, Կարո Ավանեսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։

2020թ․ դպրոցի թիմը մասնակցել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Իմ քայլը» հիմնադրամի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության համատեղ գործակցությամբ «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրի շրջանակներում անցկացված «Մանկական լիգա» հեռուստանախագծին։ Դպրոցի փոքրիկ մարզիկները մարզիչ Գ. Ալիխանյանի գլխավորությամբ 2020 թ. փետրվար-մարտ ամիսներին մասնակցել են մրցումների հինգ փուլին՝ բոլոր փուլերում ու կիսաեզրափակիչում գրավելով առաջին, 5-րդ փուլում՝ երկրորդ պատվավոր տեղը։
«Իմ քայլը» հիմնադրամի կողմից հեռուստանախագծում 1-ին եւ 2-րդ տեղեր զբաղեցրած թիմերին տրամադրվել է սպորտային գույք, հիմնանորոգվել են դպրոցի մարզադահլիճը, հանդերձարանները:
Շինարարական աշխատանքներն սկսվել էին 2020թ. օգոստոսին եւ ավարտվել այս տարվա մարտին։
Միջոցառման ընթացքում մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, շնորհավորելով դպրոցին հիմնանորոգված մարզադահլիճ ունենալու կապակցությամբ ու շնորհակալություն հայտնելով հաղթող թիմին, մարզչին ու մասնակից աշակերտներին պատվոգրեր հանձնեց։
Իսկ դպրոցը ներկայացրեց վերջին տարիներին իր գրանցած հաջողությունները թե՛ կրթության, թե՛ այլ ոլորտներում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22