Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ

29.04.2021

 ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ 500 մլն դրամ է հատկացվել Սյունիքի մարզպետարանին՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից Սյունիքի մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքման, ինչպես նաեւ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրման նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2021թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետեւանքով Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական եւ հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։ Ըստ այդմ՝ «Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին» կհատկացվի 500 մլն դրամ գումար՝ մարզային եւ համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաեւ բնակչության համար սոցիալական եւ կենսական նշանակություն ունեցող կարեւորագույն եւ հրատապ ծրագրեր իրականացնելու համար:
Սյունիքի մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքման նպատակով հատկացված միջոցների օգտագործումը կիրականացվի 2021թ․ հունվարին ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի դրական եզրակացության առկայության պարագայում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:35:56