Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

30.04.2021

Ապրիլի 29-ին, շարունակելով այցերը մարզի սահմանամերձ բնակավայրեր, Սյունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը, փոխմարզպետ Կարո Ավանեսյանի գլխավորությամբ, այցելել է Կապան համայնքի Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ, Սրաշեն, Շիկահող ու Ճակատեն գյուղեր։

Գյուղերում խմբի անդամները հանդիպումներ են ունեցել վարչական ղեկավարների ու բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները, նաեւ եղել սահմանային դիրքերում, հանդիպել զինվորների ու հրամանատարների հետ։ Կարո Ավանեսյանը նաեւ գյուղերի դպրոցներ է այցելել։
Սահմանամերձ բնակավայրերում գյուղացիները հիմնականում բարձրաձայնել են սերմացուի, պարարտանյութերի, թունաքիմիկատների ու հողը մշակելու համար անհրաժեշտ գյուղտեխնիկայի խնդիրների մասին։ Նրանք նաեւ աշխատատեղեր են ակնկալում, որի առնչությամբ կառավարության կողմից ստեղծված Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը ծրագրեր է նախատեսում։
Ծավում ու Շիկահողում խմելու ջրի խնդիր կա, որի համար 3,5 կմ խողովակ է անհրաժեշտ․ փոխմարզպետը խոստացավ այս խնդիրը մարզպետարանի առաջնահերթ անելիքների տեսադաշտում պահել ու լուծում գտնել։
Աշխատանքային խումբը Ներքին Հանդում եղավ նաեւ Սոսիների պուրակում՝ համոզվելով, որ արգելավայրը խորհրդային տարիներին իր ունացած սահմանների համեմատ որեւէ սմ-ի կորուստ չի ունեցել․․․

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22