Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՕԽՏԱՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ ՓԱՌՔԻ ԱՆԿՅՈՒՆ ԲԱՑՎԵՑ

03.05.2021

Այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն ու մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը Օխտարի միջնակարգ դպրոցում (Կապան համայնք) մասնակցեցին Արցախյան վերջին պատերազմում հերոսացած` դպրոցի շրջանավարտ Կարեն Գրիգորյանի անունը կրող «Փառքի եւ հավերժության անկյունի» բացման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը ներկա էին զոհված հերոսի ծնողները, դպրոցի՝ պատերազմի ժամանակ վիրավորված շրջանավարտները, ԵԿՄ անդամներ ու այլ հյուրեր:
Անկյան բացման եւ օրհնության կարգ կատարեց Տեր Շիրակ քահանա Խանոյանը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների անմահ հիշատակը:
Դպրոցի աշակերտներն ասմունքով իրենց երախտագիտությունը հայտնեցին հերոսացած տղաներին եւ նրանց ծնողներին:
Բացման արարողությունից հետո դպրոցամերձ տարածքում իրականացվեց ծառատունկ, եւ 2020թ. Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված պուրակ հիմնվեց։ Ծառատունկը կազմակերպվել էր «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոնի եւ Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համատեղ ուժերով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22