Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՐՔԱՅԱՆԱՐՆՋԻ ՉՈՐԱՆՈՑՆԵՐ՝ ՄԵՂՐԻՈՒՄ

04.05.2021

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) եւ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) կողմից ֆինանսավորվող «Պատուհան 1 - Դիվերսիֆիկացման եւ պարենային անվտանգության» ծրագրով Սյունիքի մարզի Մեղրի, Ագարակ, Ալվանք բնակավայրերի շահառուների համար կառուցվում են քամու չորանոցներ, որոնք նախատեսված են արքայանարնջի՝ կախովի տարբերակով չորացման համար:

«Պատուհան 1» ծրագրի նպատակն է բարձրացնել թիրախային տարածքներում խոցելի խմբերի` կանանց եւ երիտասարդների կողմից ղեկավարվող եւ աղքատ տնային տնտեսությունների կայունությունը ու նրանց հնարավորություն տալ կայուն գյուղատնտեսական համակարգերի եւ տեխնոլոգիաների օգտագործման, գյուղատնտեսական գործունեության զարգացման միջոցով բարձրացնել սեփական պարենային անվտանգությունը եւ կենսամակարդակը:
Պատուհան 1 ծրագրի թիրախային տարածքներն են Հայաստանի 3 մարզերի 16 բնակավայրեր, այդ թվում` Սյունիքի մարզի Սպանդարյան, Դարբաս, Հարժիս, Մեղրի, Ագարակ, Կարճեւան, Լեհվազ, Ալվանք, Շվանիձոր եւ Նռնաձոր բնակավայրերը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ԾԻԳ-ի կողմից: Ծրագրի խորհրդատուն եւ տեխնիկական իրականացնողն է ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22