Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

09.05.2021

Սիրելի՛ սյունեցիներ

Մեր տոնացույցում այսօր Հաղթանակի եւ խաղաղության տոնն է։
Մայիսի 9-ը մեզ համար նշանավորվեց նախ 1945-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակով․ բազում հայորդիներ մասնակցեցին Երկրորդ աշխարհամարտին, այդ պայքարին իրենց մասնակցությունն ունեցան նաեւ հազարավոր սյունեցիներ, նրանց գրեթե կեսը չվերադարձավ, ունեցանք նաեւ Խորհրդային միության հերոսներ․ այս ամենը մեր հայրերն ու պապերն արեցին լուսավոր ապագայի ու այն ժամանակվա խորհրդային հայրենիքի ազատագրման համար։ Սյունեցիները եւս պայքարում էին բոլոր ճակատներում՝ ե՛ւ ռազմի, ե՛ւ թիկունքում։ Մեր կողքին այսօր արդեն Մեծ հայրենականի սակավաթիվ վետերաններ են ապրում․ մեր հարգանքն ու շնորհավորանքը՝ նրանց, մեր խոնարհումը՝ այդ պատերազմում ընկածների հիշատակի առջեւ։
1992-ին ազատագրելով Շուշին՝ մենք նոր արժեք տվեցինք այս օրվան՝ շարունակելով մեր նախնիների հաղթական երթը․․․
Ես հավատում եմ, որ դեռ կունենանք հաղթանակներ, հիմա յուրաքանչյուրիս պարտքն է ամեն օր ու ժամ աշխատել այդ նպատակի համար, այսօրվա պատկերը շտկելու համար։ Շուշին մերն է ու մերն է լինելու, մենք երբեք օտարի ունեցածին աչք չենք դրել, բայց մերի համար պետք է պայքարենք։ Դրա համար հարկավոր է սկսել մեզանից, մեր վարքից, ազգային միասնական գաղափարի շուրջ համախմբված լինել։
Լավատեսությո՛ւն, կա՛մք , խաղաղությո՛ւն եւ կրկին հաղթական զգացողություններով նշվող Մայիսի 9 եմ ցանկանում բոլորիս․․․

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53