Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔ

20.05.2021

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների նախաձեռնությամբ ՀՀ իշխանությունները կազմակերպել էին փաստահավաք առաքելություն, որի շրջանակներում ԵՄ պատվիրակության և ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները մայիսի 20-ին այցելել են Սյունիքի մարզ` Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով առաջացած իրավիճակին տեղում ծանոթանալու համար:

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ուղեկցությամբ դեսպաններն այցելեցին Սև լճի շրջակա լեռնային տարածք՝ իրավիճակը տեղում տեսնելու, համապատասխան քարտեզներին և տարածքում առկա իրադրությանը ծանոթանալու նպատակով։ Լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ընթացքում դեսպան Վիկտորինը շեշտադրել է տարածքային ամբողջականության և վեճերի խաղաղ կարգավորման կարևորությունը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22