Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԽՈԶՆԱՎԱՐՈՒՄ

21.05.2021

Այսօր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի հարցերով ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարի ու անդամների հետ այցելել է Տեղ համայնքի Խոզնավար գյուղ, հանդիպել բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները։ Սյունիքի մարզպետը նաեւ երեկ՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից Խոզնավար գյուղի հատվածում պետական սահմանը հատելուց հետո էր այցելել Խոզնավար։

Գյուղի բնակիչները հիմնականում անվտանգային հարցերի մասին են բարձրաձայնում, նրանց համար առաջնային է նաեւ գյուղի ճանապարհի նորոգման խնդիրը։

Այս եւ մյուս բարձրացված հարցերը միջգերատեսչական աշխատանքային խումբը  կքննարկի այսօր Տեղ համայնքի Խնածախ գյուղում անցկացվող նիստի ընթացքում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22