Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԱՄԵՆԱԳՆԱՑ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐ ՍՏԱՑԱՎ

21.05.2021

ՀՀ առողջապահության նախարարության կողմից Կապանի բժշկական կենտրոնին հատկացված ամենագնաց շտապօգնության մեքենաներն այսօր տեղ հասան։  Դրանք ձեռք են բերվել պետական միջոցներով մեկը կտրամադրվի ԲԿ-ի հիվանդանոցին, մյուսը՝ պոլիկլինիկային։

Մեքենաները ռեանիմոբիլներ են ու հագեցած են առաջին օգնության համար անհրաժեշտ սարքավորումներով: Դրանք կօգնեն բարելավել բարձր լեռնային գոտիների բնակչության սպասարկման որակը, քանի որ կարող են հաղթահարել բարդ ճանապարհները։

Նման մեքենաների հատկացման պետական ծրագիրը շարունակական կլինի նաեւ մարզի մյուս համայնքների շտապօգնության ծառայությունների համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22