Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
26.05.2021

Մայիսի 26-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել հանրապետական ուժային կառույցների մարզային պատասխանատուների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նոր սահմանային իրավիճակով պայմանավորված ՝ մարզի քաղաքացիների անվտանգությանն առնչվող աշխատանքային ու կազմակերպական հարցեր։
Կարեւորվել է գյուղական բնակավայրերում համապատասխան կառույցների կողմից բնակչության հետ տարվող իրազեկման ու բացատրական աշխատանքը՝ ճիշտ վարք դրսեւորելու, անասունների պահման հարցում կանոններին հետեւելու վերաբերյալ։
Մարզպետը կարեւորել է նաեւ ուժայինների հետեւողականությունը քաղաքացիների շրջանում տարածվող խուճապային ու կեղծ տեղեկատվության կազմակերպված տարածման դեմ պայքարելու, այդ խնդրում վերահսկողությունն ուժեղացնելու առումով ու խնդրել առավել ուշադիր լինել այս հարցում։