Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՃԱՆԱՉԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ․ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
27.05.2021

Մայիսի 27-28-ը Երևանում՝ Խաչքարերի պուրակում, կազմակերպվել է «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին իր տաղավարով մասնակցում է նաև Սյունիքի մարզը։
Երկու օրերի ընթացքում Հայաստանի 10 մարզ Երևանի սրտում կցուցադրեն իրենց զբոսաշրջային գրավչությունները՝ արկածային հնարավորությունները, յուրօրինակ գաստրո վայրերը, գողտրիկ, քիչ բացահայտված այցելավայրերը, մարզին բնորոշ փորձառությունները և խոհանոցային առանձնահատկությունները։ Միջոցառումը միտված է՝ աշխուժացնելու համավարակից տուժած զբոսաշրջության ոլորտը, ստեղծելու ճամփորդական տրամադրություն համաքաղաքացիների շրջանում՝ ամառային արձակուրդներին ընդառաջ և արժևորելու Հայաստանի զբոսաշրջային մեծ ներուժը։
Ցուցահանդեսի ընթացքում նախատեսվում են նաև վարպետաց դասեր, մշակութային, արհեստի ցուցադրություններ, առցանց մարտահրավերներ՝ #ՃանաչիրՀայաստանը (#TraveForArmenia) սոցիալական արշավի շրջանակներում։
Ցուցահանդեսն իրականանում է «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։