Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.05.2021

Սիրելի՛ սյունեցիներ

1918թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի անկախ հանրապետություն ստեղծելու մասին, եւ այսօր մեր ազգային տոնացույցում նշվում է Հանրապետության տոնը, որի առիթով շնորհավորում եմ բոլորիս։
Այսօր, առավել քան երբեւէ, մեզ համար պետք է միասնության, ազգային համախմբման դաս եւ ուսանելի օրինակ, նաեւ ճիշտ ճանապարհ ընտրելու ուղենիշ լինեն 1918-ի մայիսյան հերոսամարտերը, որոնց շնորհիվ կարողացանք հայրենիք պահել ու դարերով երազած ինքնիշխան պետականությունը վերականգնել։
Այդ ճակատամարտերում նաեւ սյունեցի պանծալի հերոսներ ենք ունեցել, մենք նրանց արժանի հետնորդները պետք է լինենք ու մեր զավակներին ու թոռներին առավել ուժեղ դիրքերում գտնվող երկիր ժառանգենք։ Այդ հերոսների պայքարով ու հայրենասիրությամբ ոգեշնչվել ենք 20-րդ դարավերջի ու հետագա գոյապայքարներում, նրանք մեզ համար հայրենիքը փրկելու համար ոգեշնչման աղբյուր պիտի լինեն նաեւ այսօր, քանզի պատմությունը, ցավոք, կրկնվելու հատկություն ունի․․․
Անկախությունն ամենաթանկ արժեքն է յուրաքանչյուր պետության համար, ամուր պահենք ու փայփայենք այն՝ անելով ամեն ինչ այն չսասանելու ու առավել ամրացնելու համար։ Միասնությունն ու Հայաստան երկրին անդավաճան, անձնականը ստորադասելով նվիրումն է այն ճանապարհը, որը մեզ կտանի այդ հանգրվան։ Ուրեմն՝ խոհեմություն, սթափ կողմնորոշվելու ունակություն, ապագային լավատեսությամբ նայելու կամք՝ բոլորիս։
Շնորհավո՛ր Հանրապետության տոն, խաղաղությո՛ւն՝ մեր երկրին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22