Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԳՅՈՒՂՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՆ

02.06.2021

Այսօր Կապան համայնքի Շիկահող գյուղում հերթական նիստն է գումարել ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը․ ՀՀ վարչապետի խորհրդական (խմբի ղեկավար) Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, խմբի մյուս անդամները նիստից առաջ հադիպում են ունեցել բնակիչների հետ։

Խմբի աշխատանքի ու մշակած ծրագրերի արդյունքում շարունակվում է սահմանամերձ գյուղերին գյուղսարքավորումների տրամադրումը։ Այսօր ՀՀ կառավարության կողմից մոտոբլոկներ (70 հատ) ու խոտհնձիչներ (20 հատ ) են հատկացվել Ուժանիս, Խդրանց, Բարգուշատ, Շիկահող գյուղերի ընտանիքներին։ Իսկ Սրաշեն գյուղ դրանք վաղը կհասնեն, հիշեցնենք, որ մինչ այս այլ գյուղերի եւս տրամադրվել են։
Գյուղսարքավորումները տրվում են այն ընտանիքներին, որոնք մշտապես բնակվում են այդ գյուղերում եւ ունեն անդամներ, որոնք կարող են օգտագործել տեխնիկան․ իսկ նրանք պարտավորվել են ստացածը կիրառել նաեւ գյուղի մյուս տնտեսությունների հողերը մշակելիս։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22