Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒ ՀՆՉԵՑ ԶԱՆԳԸ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ․․․
05.06.2021
Հունիսի 4-ին իրական «Վերջին դաս» էր կազմակերպել Վերիշենի միջնակարգ դպրոցը՝ առանց նախապես գրված ելույթների, սցենարի, այլ անմիջական ու բնական դաս՝ սովորական դպրոցական դասարանում՝ յուրաքանչյուր աշակերտին բնորոշ պահվածքով, դասղեկի մտերմիկ զրույցով ու անկեղծ խորհուրդներով։ Պատերազմով սկսված ուսումնական տարին թախիծ էր բերել կարծես միանգամից հասունացած 12-րդցիների աչքերին, հատկապես՝ տղաների, որոնք այդ օրերին դասերից հետո թիկունքում կամավորություն էին անում։ Եվ բնականաբար, առաջին դասն սկսեցին դպրոցի հերոսացած շրջանավարտներին հիշելով․․․