Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՕՐԸ ՀՀ ԿԳՍՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԳՈՐԻՍ

05.06.2021

Հունիսի 4-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ նա նախ այցելել է Գորիսի թիվ 1 ավագ դպրոց, որն այժմ հիմնանորոգվում է Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության համատեղ միջոցներով։ Նախարարը շրջելով տարածքում՝ ծանոթացավ շինարարության ընթացքին ու որակին։

Այնուհետեւ Վ․ Դումանյանը Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում մասնակցել է «Վերջին դասին» նվիրված արարողությանը: Շնորհավորելով շրջանավարտներին՝ նա մասնավորապես նշեց, որ կրթությունն անվտանգության, հզորության, հաջողության, ճիշտ մտածողության լավագույն երաշխիքն է, հետեւաբար, ամեն ինչ սկսվում է ճիշտ կրթությունից:
Ներկաներին շնորհավորանքի խոսքեր հղեցին նաեւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը, որը նույնպես ժամանել էր Սյունիք, միջոցառմանը ներկա էին նաեւ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։
ՀՀ ԿԳՍՄ նախարարը մարզպետի ուղեկցությամբ այցելեց նաեւ Գորիսի պետական քոլեջ, որտեղ տնօրեն Կարեն Լազարյանը նրան ներկայացրեց կրթօջախի, ինչպես նաեւ միջին մասնագիտական կրթության ոլորտի խնդիրները։
Այցի շրջանակում Վ․Դումանյանը ՀՀ-ում ՌԴ դեսպան Ս․Կոպիրկինի հետ եղավ Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում, որտեղ (ռուսերենի խորացված ուսուցմամբ) աշակերտները ցերեկույթ էին պատրաստել։
Նախարարն այցելել է նաեւ Գորիսի պետական համալսարան, հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22