Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ՝ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

12.06.2021

Հունիսի 11-ին Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ առաջին անգամ կազմակերպեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ «Խաղում ենք, սովորում եւ ընկերանում» խորագրով, որին մասնակցեցին Կապանի ու Քաջարանի 11 դպրոցներ։ Չորս հոգանոց թիմերի կազմում ընդգրկվել էին դպրոցականներ 7-9-րդ դասարաններից։

Մրցույթի ընթացքում աշակերտներն իրենց գիտելիքները ստուգեցին հիմնականում հայրենագիտական թեմաներից․ ընտրվել էին հարցեր Հայոց պատմություն, Հայոց լեզու, Հայ գրականություն, ՆԶՊ առարկաներից, իսկ շեշտադրումը, մեծ մասամբ, Սյունիքի պատմությունն էր։
Հաղթողն ու առաջին տեղ գրավողը Քաջարանի թիվ մեկ միջնակարգ դպրոցի թիմն էր, երկրորդ տեղում՝ Քաջարանի թիվ 2 միջնակարգը, երրորդ տեղ զբաղեցրեց Կապանի թիվ 1 հիմնական դպրոցը։
Հաղթող թիմերի, ինչպես նաեւ մասնակից բոլոր թիմերի (որպես խրախուսանք՝ գիտելիքներն այդ առարկաներից բարելավելու ակնկալիքով) աշակերտները վարչությունից շնորհակալագրեր ու գրքեր ստացան։
Խաղ-մրցույթն ավանդական կդառնա։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22