Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑՈՒՄ` ԿԱՊԱՆՈՒՄ

13.06.2021

Աշխատանքային երկօրյա այցով Սյունիքում գտնվող ՀՀ ԿԳՍՄ փոխնախարար Կարեն Գիլոյանը հունիսի 12-ին Կապանում ներկա է գտնվել Մալոյան եղբայրների (Լիպարիտ եւ Մանվել) անվան աթլետիկայի միջազգային 5-րդ հուշամրցմանը։

Այն կազմակերպել էր Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիան՝ Կապանի համայնքապետարանի աջակցությամբ։ Կապանի, Քաջարանի, ՀՀ այլ քաղաքներից ու Արցախից ժամանած աթլետները մրցեցին հեռացատկ եւ եռացատկ մրցաձեւերում։
Մրցման բացման արարողությանը ՀՀ դրոշը բարձրացրեց Եվրոպայի պատանիների չեմպիոն, Բալկանյան խաղերի վեցակի չեմպիոն, ՀՀ բազմակի չեմպիոն, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից կապանցի աթլետ Լեւոն Աղասյանը։
Կարեն Գիլոյանը, ողջունելով ու շնորհավորելով միջոցառման առիթով, նշեց, որ հենց այսպիսի մրցումներն են, որ տրամադրում են ապագա հաղթանակների․ պետք է չմոռանալ այն երախտավորներին, որոնք սպորտի զարգացման մեջ լումա ունեն՝ ժամանակին նրանց գրանցած հաջողությունները կրկնելու համար։ Փոխնախարարն ասաց, որ Կապանը հրաշալի մարզական ավանդույթներ ունի, հույս հայտնեց, որ այսպիսի մրցումները կօգնեն հետագա վառ հաղթանակներին ու շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին։
Մրցաշարին ներկա էին նաեւ համայնքային, մարզային իշխանության, նախարարության, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի, Արցախի ու ՀՀ մարզադպրոցների ներկայացուցիչներ, Մալոյան եղբայրների զավակները։
Կանանց հեռացատկում առաջինը Յանա Սարգսյանն էր՝ Կապանից, տղամարդկանց հեռացատկում՝ Արտակ Համբարձումյանը՝ Երևանից։
Կանանց եռացատկում կրկին ուժեղագույնը Յանա Սարգսյանն էր, տղամարդկանց եռացատկում՝ կապանցի Լևոն Աղասյանը։
Կարեն Գիլոյանն այցելել է նաեւ Կապանի մարզադպրոցներ, Քաջարանի մարզադպրոց ու նրա՝ Ագարակի մասնաճյուղ, ծանոթացել դրանց պայմաններին, խնդիրներին, մարզիչների հետ քննարկել սպորտի զարգացմանն առնչվող ու իրենց հուզող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22