Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ
15.06.2021

ՀՀ կառավարությունը Տեղ համայնքին նոր «Մազ» բեռնատար ավտոմեքենա է տրամադրել։ Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը խնդիրը ներկայացրել էր կառավարության կողմից ստեղծված՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին, քանի որ պատերազմի ընթացքում համայնքը տեխնիկական կորուստներ էլ էր ունեցել, ու իր համար կարեւոր նշանակություն ունեցող բեռնատար ու այլ մեքենաներ էին այրվել։ Խնդիրը լուծում ստացավ, եւ 20 տ տարողությամբ «Մազ»-ն արդեն համայնքում է։