Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԳՅՈՒՂՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՆ

16.06.2021

Շարունակվում է ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի մշակած ծրագրերի արդյունքում սահմանամերձ գյուղերին գյուղտեխնիկայի ու գյուղսարքավորումների տրամադրումը։ Հերթական խմբաքանակը՝ մոտ 160 միավոր սարքավորում արդեն հասել է մարզ, որից՝ 60 մոտոբլոկ եւ 32 խոտհնձիչ Տեղ համայնքում են ու մոտ օրերս կբաժանվեն բնակիչներին, մնացածը՝ այլ բնակավայրերի։

Նշենք, որ կառավարության ու միջազգային դոնորի համագործակցության արդյունքում մինչ այժմ մարզի սահմանամերձ բնակավայրերից մոտոբլոկներ ու խոտհնձիչներ են տրվել Ներքին Հանդ, Կաղնուտ, Շիկահող, Ուժանիս, Խդրանց, Բարգուշատ, Սրաշեն, Ճակատեն, Ագարակ, Ծավ գյուղերին։
Տեղ համայնքի գյուղերից բացի, ներկայումս ընթացքի մեջ է Կապան համայնքի Գեղանուշ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դիցմայրի, Եղվարդ, Խորձոր, Սզնակ, Սյունիք գյուղեր գյուղսարքավորումներ հասցնելը։
Ընդհանուր առմամբ, մինչեւ տարեվերջ նախատեսվում է 1000 միավոր նմանատիպ գյուղսարքավորումներ բաժանել սահմանամերձ գյուղերին։
Հիշեցնենք, որ դրանք տրվում են այն ընտանիքներին, որոնք մշտապես բնակվում են տվյալ գյուղում եւ ունեն անդամներ, որոնք կարող են օգտագործել տեխնիկան․ իսկ նրանք պարտավորվել են ստացածը կիրառել նաեւ գյուղի մյուս տնտեսությունների հողերը մշակելիս։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:22:39