Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄՐՑՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ

17.06.2021

Հունիսի 14-16-ը Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում կայացան ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության տարածքային փուլի մրցումները:

Դրանց մասնակցում էին հանրակրթական դպրոցների 3-6-րդ դասարանների աշակերտները:
Մրցումների ծրագրում ընդգրկված էին հետեւյյալ մրցաձեւերը՝ վազք 30մ բարձր մեկնարկից, վազք 60մ բարձր մեկնարկից, վազք 500մ, թենիսի գնդակի նետում, հեռացատկ թափավազքից, ձգումներ կախ դրությունից, ձեռքերի ծալումներ եւ ուղղումներ պառկած հենադրությունից՝ մարզանստարանին, փոխանցումավազք:
Տարածքային փուլի արդյունքներով հաղթող ճանաչվեցին Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի, Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի, Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի, Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի թիմերը, որոնք իրավունք վաստակեցին մասնակցելու մրցումների հաջորդ՝ մարզային փուլին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22