Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.07.2021

Սեպտեմբերի 7-13-ը Հայաստանում կանցկացվի Buissup Global Forum-ը։ Նախագիծն իրականացվում է «Հայ Գործարարների Ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։
Buissup Global Forum-ի նպատակն է մեկ հարթակում միավորել տարբեր բիզնես գաղափարներ ունեցող 200 մասնակիցների՝ ապահովելով նրանց բիզնես կրթությունը և նպաստելով նրանց նախագծերի իրականացմանը։
BuissUp Global Forum-ին կարող են մասնակցել աշխարհի ցանկացած կետում բնակվող 18-ից բարձր տարիքի հայ երիտասարդներ՝ ինչպես անհատական, այնպես էլ թիմային նախագծերով։
Մասնակցելով Buissup Global Forum-ին՝ լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ծրագրերը «Հայ Գործարարների Ասոցիացիա»-ի կողմից կազմակերպվելիք առաջիկա միջոցառմանը, որին ներկա կլինեն ավելի քան 100 հայ ազդեցիկ գործարարներ։
Ֆորումի անցկացման վայրն է Best Western Plus Paradise hotel Dilijan:
Անցկացման ժամկետ՝ սեպտեմբեր 7-13-ը:
Կազմակերպիչները Buissup Global Forum-ի ընթացքում կհոգան մասնակիցների կացության, ինչպես նաև Երևան-Դիլիջան-Երևան ուղևորության ծախսերը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ և գրանցվել մինչև հուլիսի 25-ը հետևյալ հղումով՝ https://forms.gle/QQPxnRhxXRngCysJ6